Եվրահանձնաժողովը տուգանել է Իլոն Մասկի սոցիալական ցանցը 120 միլիոն եվրոյով | armenpress.am

armenpress.am Եվրոպական հանձնաժողովը երկամյա հետաքննությունից հետո առաջին անգամ 120 միլիոն եվրոյի տուգանք է սահմանել Իլոն Մասկի X սոցիալական մեդիա հարթակի, նախկինում Twitter-ի վրա՝ համաձայն թվային ծառայությունների մասին իր կարևորագույն օրենքի։

Այս մասին տեղեկացնում Euronew-ը։

Հետաքննության կենտրոնում կապույտ նշիչն է, որը նախկինում օգտագործվում էր պաշտոնական հաշիվները անվճար նշելու համար, բայց այժմ վաճառվում է ամսական 7 եվրոյով, ինչը կարող է օգտատերերին մոլորեցնել անձնական տվյալների իսկության առումով։ Եվրոպական հանձնաժողովը հայտարարել է, որ նոր կարգավորումներում նշիչով հաշիվը կարող է ներկայացնել ոչ թե իրական օգտատիրոջ, այլ բոտի, հետևաբար որոշվել է ֆինանսական տուգանք կիրառել ԵՄ թվային ծառայությունների մասին օրենքը խախտելու համար։

Երկրորդ՝ Եվրահանձնաժողովը պարզել է, որ X հարթակը չի կատարել սոցիալական ցանցերում գովազդի վերաբերյալ թափանցիկության պարտավորությունը՝ չհստակեցնելով գովազդի և բովանդակության միջև եղած սահմանը, որը կարող է հանգեցնել օգտատերերի համար ֆինանսական խարդախության։

Շարունակությունը՝ սկզբնաղնյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն