factor.am Դեկտեմբերի 5-ի կեսօրին Գերմանիայի տարբեր քաղաքներում դեռահասները բողոքի ակցիա են անցկացրել զինվորական ծառայության դեմ։
Այս մասին հաղորդում է Der Spiegel-ը։
Ցույցերը տեղի են ունեցել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բեռլինը, Դրեզդենը և Լայպցիգը։ Նշվում է, որ ցույցեր անցկացվել են փոքր քաղաքներում նույնպես։ Կազմակերպիչները հայտարարել են, որ բողոքի ակցիաներ նախատեսվում են 90 քաղաքներում։
Բեռլինում ցույցերին մասնակցել է ավելի քան 3000 մարդ։ Մասնակիցների թվում եղել են ծնողներ և աշակերտներ։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։