Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են ընդլայնել առևտրային և պաշտպանական կապերը | azatutyun.am

azatutyun.am

Ռուսաստանն ու Հնդկաստանը պայմանավորվել են ընդլայնել առևտրային և պաշտպանական կապերը: Այս մասին հայտարարել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Կրեմլի ղեկավարի այցի ընթացքում:

Պուտինը Նյու Դելի է ժամանել երեկ: Նրա երկօրյա պետական այցը Հնդկաստան առաջինն է 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից ի վեր:

Ռուսաստանը հայտարարել է, որ ցանկանում է ավելի շատ հնդկական ապրանքներ ներմուծել՝ փորձելով մինչև 2030 թվականը առևտրի ծավալը հասցնել 100 միլիարդ դոլարի:

Պուտինը բանակցությունների ընթացքում նաև խոստացել է շարունակել վառելիքի «անխափան մատակարարումները» Հնդկաստանին: Միացյալ Նահանգները Նյու Դելիին հորդորում է հրաժարվել ռուսական նավթից։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն