Սյունիքի պարեկներն ու բժիշկները փրկել են անգիտակից վիճակում գտնվող 2-ամյա երեխայի կյանքը

Օրերս Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասում պարեկային կարգախմբին է մոտեցել մի քաղաքացի և հայտնել, որ իր 2 տարեկան դուստրը բարձր ջերմություն ունի, անգիտակից վիճակում է, և անհրաժեշտ է նրան շտապ հասցնել հիվանդանոց:

Ինչպես հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից, Սյունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները ծառայողական մեքենայով անմիջապես երեխային տեղափոխել են բժշկական կենտրոն:

Պարեկների և բժիշկների օպերատիվ ու պրոֆեսիոնալ գործողությունների շնորհիվ՝ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն