37 տարի առաջ այս օրը Հայաստանում տեղի ունեցած երկրաշարժը խլեց 25 հազար մարդու կյանք

37 տարի առաջ այս օրը՝ 1988թ․ դեկտեմբերի 7-ին Հայաստանում խոշոր երկրաշարժ եղավ, որը խլեց 25 հազար մարդու կյանք։

Զոհերը հատկապես շատ էին Գյումրիում՝ մոտ 15-17 հազար, և Սպիտակում՝ 4 հազար մարդ: Երկրաշարժի հետևանքով լրիվ կամ մասնակի ավերվեց Սպիտակ, Լենինական (Գյումրի), Կիրովական (Վանաձոր), Ստեփանավան քաղաքները, Սպիտակի, Ախուրյանի, Գուգարքի, Արագածի, Կալինինոյի, Ստեփանավանի շրջանների հարյուրից ավելի գյուղեր ու բնակավայրեր։

Այդ օրերին շարքից դուրս էր եկել Հայաստանի արդյունաբերական ներուժի շուրջ 40 %-ը։ Էպիկենտրոնում՝ Շիրակամուտ (Նալբանդ) գյուղում, ցնցումների ուժգնությունն էլ հասել է մինչև 9-10 բալի։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն