Նիկոլ Փաշինյանը Վանաձորում, Սպիտակում և Գյումրիում հարգանքի տուրք է մատուցել 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և այլք Վանաձորում, Սպիտակում և Գյումրիում հարգանքի տուրք են մատուցել 1988-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի զոհերի հիշատակին, ապա նոր ժամանել Գյումրու Յոթ Վերք եկեղեցի՝ պատարագի։

Պատարգին մասնակցում են նաև Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը։

Պատարագը մատուցում է Արմավիրի թեմից Տեր Մկրտիչ քահանա Մուշադյանը։

Հիշեցնենք, որ երեկ ուժայինները կնքել էին Գյումրու Սուրբ Յոթ Վերք եկեղեցու դռները և այն այսօր առավոտյան հանձնել արտագնա պատարագ անողներին։ «Փաստինֆոյի» փոխանցմամբ իրավապահները թույլ չեն տվել քաղաքացիներին եկեղեցի մտնել մինչև Նիկոլ Փաշինյանը կժամանի։

Նշենք նաև, որ ավելի վաղ Շիրակի թեմի հոգեւորականները հայտարարություններ էին տարածել՝ նշելով, որ որեւէ այլ անձ, բացի թեմի հոգեւորականներից, իրավունք չունի պատարագ մատուցել Սբ. Յոթ Վերք եկեղեցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն