Յոթ Վերքից դուրս բերեցին Գարեգին Բ-ի անունը հնչեցրած քաղաքացուն

Կաթողիկոսի անունը վանկարկած քաղաքացու են հեռացրել Գյումրու Սբ. Յոթ Վերք եկեղեցուց։

«Կաթողիկոսի անունն եմ տվել ու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել սրբազանի անունը, դրա համար էլ ինձ հեռացրին եկեղեցուց», – 24news-ի հետ զրույցում ասել է եկեղեցուց հեռացված քաղաքացին նշելով՝ նրան Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակիցներն են դուրս հանել։

Գյումրիի Յոթ Վերք եկեղեցում Արմավիրի թեմից Մկրտիչ քահանա Մուշադյանը պատարագի ժամանակ չի հնչեցրել Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի և Շիրակի թեմի առաջնորդ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի անունները։

Տեսանյութը՝ լրագրող Հրաչ Սահակյանի ֆեյսբուքյան էջից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն