ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, թե ժամանակն է «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում պատարագ անցկացնենք»։
«Ես կարծում եմ, որ եկել է ժամանակը Մայր Աթոռ Էջմիածնում անցկացնենք պատարագը, դա իմ անձնական կարծիքն է։ Չգիտեմ՝ վարչապետը ինչ կարծիք ունի», – Գյումրու Սբ. Յոթ Վերք եկեղեցու բակում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ի պատասխան լրագրողի այն հարցին, որ իշխանությունը «չի կարողացել իր սցենարով պատարագ մատուցել և ստիպված է եղել ուրիշ թեմից հոգևորական բերել»։
Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը և այլք Գյումրու Յոթ Վերք եկեղեցում մասնակցում էին պատարագի։