Յոթ Վերք եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է՝ միջադեպի կանխման նպատակով, ևս 1-ը՝ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մուշի բաժին | pastinfo.am

pastinfo.am

Միջադեպի կանխման և անվտանգության ապահովման նկատառմամբ մեկ անձ տարածքից հեռացվել է, հայտնել է ՀՀ ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանն՝ անդրադառնալով տեղեկություններին, թե Գյումրու Յոթ Վերք եկեղեցուց քաղաքացուն բերման են ենթարկել։

«Եվս մեկ անձ վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 175-րդ հոդվածով (Հասարակական վայրերում ոգելից խմիչքներ օգտագործելը կամ ոչ սթափ վիճակում հայտնվելը) նախատեսված արարք կատարելու համար տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Մուշի բաժին, իրականացվում է վարչարարություն։ Ձերբակալվածներ չկան»։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն