Զելենսկին պատրաստ չէ հաստատել պատերազմը դադարեցնելու ԱՄՆ խաղաղության ծրագիրը. Թրամփ | azatutyun.am

azatutyun.am։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատրաստ չէ» ստորագրել խաղաղության առաջարկությունը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

«Ես մի փոքր հիասթափված եմ, որ նախագահ Զելենսկին դեռ չի կարդացել արված առաջարկը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անցյալ շաբաթ ասել էր, որ Թրամփի առաջարկի որոշ ասպեկտներ անիրագործելի են, չնայած նախնական նախագիծը հիմնականում հավանության էր արժանացել Մոսկվայի կողմից:

Զելենսկին հայտարարել է, որ շաբաթ օրը կառուցողական հեռախոսազրույց է ունեցել ամերիկացի պաշտոնյաների հետ:

«Ուկրաինան վճռական է շարունակելու բարեխղճորեն համագործակցել ամերիկյան կողմի հետ՝ իրական խաղաղության հասնելու համար», – գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն