Դանիելյանը պնդում է՝ Միքայել արքեպիսկոպոսը շտապ վիրահատության կարիք ունի, արդարադատության նախարարը հայտնում՝ ծայրահեղ առողջական խնդիր առկա չէ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտնել է, որ կալանքի տակ գտնվող Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը շտապ վիրահատության կարիք ունի:

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ այս պահին որևէ ծայրահեղ առողջական խնդիր առկա չէ:

Մեկնաբանելով Դանիելյանի հայտարարությունը, Գալյանն ասել է, որ անձը պետք է դիմում ներկայացնի. այդ դիմումը կքննարկվի, և կներկայացվի համապատասխան պատասխանը, և կձեռնարկվեն առողջության պահպանմանն ուղղված միջոցները:

Նա նշել է, որ հանձնարարել է, որ իրենց իրավաբանը մոտենա նրան և վերցնի դիմումը, եթե փաստաբանները դա չանեն:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն