Իրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Բաքու | 1lurer.am

1lurer.am։ Դեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպման ժամանակ Ալիևն ասել է, որ երկկողմ օրակարգը լայն է և ներառում է բազմաթիվ ոլորտներ, որտեղ բոլոր հարցերի համար կան կոնկրետ ճանապարհային քարտեզներ։

Նշելով, որ միջկառավարական հանձնաժողովը հաջողությամբ է գործում՝ Ադրբեջանի ղեկավարն անդրադարձել է տնտեսության, առևտրի, տրանսպորտի, էներգետիկ և այլ ոլորտներում համագործակցությանը։ Նա վստահություն է հայտնել, որ իրանական պատվիրակության այցը կլինի հաջող ու արդյունավետ։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին նախ պետության ղեկավարին է փոխանցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի ողջույնները։ Արաղչին, իր հերթին, նշել է, որ ադրբեջանա-իրանական կապերը խոր արմատներ ունեն, և ընդգծել է հարաբերությունների հետագա խորացման կարևորությունը։

Զրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն