Արմեն Գրիգորյանը և Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին անդրադարձել են Հայաստան-Կատար հարաբերությունների ընթացիկ հարցերին և զարգացման հեռանկարներին

Դոհայում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Պետության էմիրի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մուհամեդ Բին Ահմեդ ալ Միսնադին: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԽ-ից:

Հանդիպմանը կողմերն անդրադարձել են Հայաստան-Կատար երկկողմ բազմոլորտ հարաբերությունների ընթացիկ հարցերին և զարգացման հեռանկարներին:

Զրուցակիցները նաև քննարկել են անվտանգային իրավիճակը Մերձավոր Արևելքում:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն