Մոսկվայում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստ է անցկացվում․ ՀՀ-ն չի մասնակցում | factor.am

factor.am։ ՌԴ Պետդումայում Վյաչեսլավ Վոլոդինի նախագահությամբ մեկնարկել է Խորհրդի համատեղ նիստն ու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Խորհրդարանական վեհաժողովի 18-րդ լիագումար նիստը։

Օրակարգում ներառված են կազմակերպության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման և ՀԱՊԿ պատասխանատվության ոլորտում առկա մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդելու հարցեր, ինչպես նաև ձևավորվող բազմաբևեռ աշխարհում միջազգային անվտանգության ապահովման վերաբերյալ Վեհաժողովի հայտարարության նախագիծը։

Նիստին մասնակցում են Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, ինչպես նաև Իրանի օրենսդիր մարմինների պատվիրակությունները։ Հաղորդագրությունից հետևում է, որ ՀՀ-ն հավաքին չի մասնակցում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն