Արմեն Գրիգորյանը և Համադ Քամիս ալ Քուբայիսին անդրադարձել են ապաշրջափակման համատեքստում առաջացող տնտեսական հնարավորություններին ու դրանցում Կատարի հնարավոր մասնակցությանը

Դոհա կատարած աշխատանքային այցի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է Կատարի Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալ Համադ Քամիս ալ Քուբայիսիի հետ:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԽ-ից, կողմերն անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված համաձայնագրին, տարածաշրջանում հաստատված խաղաղությանը և ապաշրջափակման համատեքստում առաջացող տնտեսական լայն հնարավորություններին ու դրանցում Կատարի հնարավոր մասնակցությանը:

Արմեն Գրիգորյանն ու Համադ Քամիս ալ Քուբայիսին քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացները, ինչպես նաև արտատարածաշրջանային անվտանգային իրավիճակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն