ՊՆ սպայի մահվան դեպքը զինծառայության հետ չառնչվող հանգամանքներում և վայրում է տեղի ունեցել. ՀՀ ՊՆ

Լրատվամիջոցներում տարածվում է «Վարդենիսում դժբախտ պատահարի հետևանքով ՊՆ սպա է մահացել» վերտառությամբ հրապարակում, որն ուղեկցվում է բանակային դիրքում պարտադիր ժամկետային զինծառայողի լուսանկարով:

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ նշված դեպքը տեղի է ունեցել զինվորական ծառայության հետ որևէ առնչություն չունեցող հանգամանքներում և վայրում:

Նշենք, որ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնել են, որ դեկտեմբերի 7-ին «Վարդենիս» բժշկական կենտրոնի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Վարդենիսի Լեռնագործների փողոցի տներից մեկը և արձանագրել 1999թ․ ծնված տղամարդու կենսաբանական մահը․ «Արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել»,- նշել են ՆԳՆ-ից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն