Վրաստանի տարածքով ադրբեջանական վառելիքի տարանցման շուրջ հայկական ու վրացական կողմերը քննարկում են անցկացրել | armenpress.am

armenpress.am: Հայկական և վրացական կողմերը Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ադրբեջանական վառելիքի տարանցում իրականացնելու վերաբերյալ քննարկում են ունեցել:

«Արմենպրես»-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից՝ անդրադառնալով Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարությանը:

«Վրացական կողմի հետ նման քննարկում եղել է, և ստացել ենք հրապարակված տեղեկատվությունը»,-հայտնեցին նախարարությունից:

Ավելի վաղ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարությունը հայտարարել էր, որ դեկտեմբերի 5-ին Վրաստանի կառավարությունը գործընկեր երկրներից ստացել է Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան վառելիքի միանվագ տարանցման խնդրանք։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն «Վրացական երկաթուղիներ»-ին հանձնարարել է անվճար իրականացնել այս տարանցումը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն