Ջանքեր՝ համատեղ նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու համար. Արսեն Թորոսյանը հանդիպել է Զազա Լոմինաձեի հետ

 

Վրաստան կատարած աշխատանքային այցի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը Թբիլիսիում հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի  առողջապահության հանձնաժողովի նախագահ Զազա Լոմինաձեի հետ։ Այս մասին հայտնել է ԱՍՀ նախարարությունը:

Նախարար Թորոսյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ընթացիկ ու նախատեսվող բարեփոխումները, խոսել դրանց իրականացման կարևորության մասին․ այս համատեքստում նախարարը շեշտել է նաև Վրաստանի հետ փորձի փոխանակման և երկկողմ աշխատանքային այցերի կազմակերպման դերը։

Զազա Լոմինաձեն պատրաստակամություն է հայտնել շարունակել ներդնել անհրաժեշտ ջանքեր՝ երկկողմ համագործակցությունն ընդլայնելու և ամրապնդելու, ինչպես նաև նոր համատեղ նախաձեռնությունների իրականացմանը նպաստելու ուղղություններով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն