Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը | 1lurer.am

1lurer.am: Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ ազգային անվտանգության նոր ռազմավարությունը, որը, ըստ տարբեր գնահատականների, նախազգուշացում է Եվրոպայի համար և երկկողմ հարաբերությունները վերաիմաստավորելու ազդանշան է:

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի խոսքով՝ կարևոր է, որ Ռուսաստանը փաստաթղթում հիշատակվում է համաեվրոպական անվտանգության համատեքստում, իսկ Ռուսաստանին զսպելու կամ տնտեսական ճնշումն ուժեղացնելու կոչերը բացակայում են։ Այնուհանդերձ, ըստ ռուսական կողմի, Վաշինգտոնը ցանկանում է դուրս մղել Ռուսաստանը համաշխարհային էներգետիկ շուկաներից:

Զախարովան նաև մտահոգություն է հայտնել, որ մինչ օրս սպասում են ռազմավարական հարձակողական և պաշտպանական ներուժի մասին՝ ամերիկյան կողմի պարզաբանումներին:

«Չնայած ռազմավարության մեջ տեղ գտած կոշտ դիրքորոշումներին՝ այն թույլ է տալիս մեզ շփման ընդհանուր եզրեր փնտրել»,- հավելել է պաշտոնյան:

Զախարովան նաև համոզմունք է հայտնել, որ ԱՄՆ-ի և ԵՄ-ի միջև հակասությունները խորանում են, զուգահեռ Եվրոպան, ըստ պաշտոնյայի, ցանկանում է խափանել ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան նախաձեռնությունները:

«Մինչդեռ Վաշինգտոնի որոշ առաջարկներ հիմք են հանդիսանում խաղաղ կարգավորման ուղիներ գտնելու համար»,- շեշտել է ՌԴ ԱԳՆ խոսնակը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն