Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք. Ավանեսյանը՝ շրջանառվող գրիպի շտամի մասին | 1lurer.am

1lurer.am Դպրոցների կամ մանկապարտեզների դասապրոցեսը կանգնեցնելու իրավիճակ չունենք, սակայն ունենք աշխատանքի հստակ մեթոդ և գծագրված մեխանիզմ, ըստ որի՝ այն դասարանները, որտեղ բացակայությունների թիվը 20 տոկոսից ավելի է, այդ դասարանները կարող են անցնել հեռավար ուսուցման: Այդ մասին Ֆեյսբուքում տարածված տեսանյութում ասել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով սուր շնչառական վարակներով պայմանավորված համաճարակային վիճակին և կրթական պրոցեսի կազմակերպմանը:

Դիմելով հասարակությանը՝ նախարարը տեղեկացրել է, որ բոլոր գործիքները կիրառվում են ըստ ցուցման, և եթե լինի համաճարակաբանական այնպիսի իրավիճակ, որ կարիք կլինի որոշումներ կայացնել ընդհանուր դասապրոցեսի մասով, դա կարվի:

Ինչ վերաբերում է պատվաստումներին, ապա Ավանեսյանը հորդորել է օր առաջ պատվաստվել:

«Այսօր շրջանառվող գրիպի շտամը Ա տիպի շտամ է և բավականին ագրեսիվ է: Դրա պատվաստանյութում առկա հակամարմինները, վստա՛հ եղեք, պաշտպանական շերտ կձևավորեն, և չեք վարակվի այս տարվա ագրեսիվ շտամով կամ վարակվելու պարագայում թեթև ախտանշաններ կլինեն»,- ասել է նա:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն