Թրամփը հայտարարել է, որ «ժամանակն է Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել» | factor.am

factor.am  ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացնել, գրում է Meduza-ն:

«Կարծում եմ՝ ժամանակն է: Կարծում եմ՝ հիմա  կարևոր ժամանակ է ընտրություններ անցկացնելու համար: Նրանք պատերազմն օգտագործում են ընտրություններից խուսափելու համար, բայց կարծում եմ՝ ուկրաինացի ժողովուրդը պետք է ընտրության հնարավորություն ունենա: Եվ գուցե Զելենսկին հաղթի»,- պատասխանելով Politico-ի հարցին՝ հայտարարել է Թրամփը։

Նա նշել է, որ Ուկրաինայում նախագահական ընտրություններ «երկար ժամանակ չեն եղել»․ «Նրանք խոսում են ժողովրդավարության մասին, բայց դա հասնում է այն կետին, երբ դա այլևս ժողովրդավարություն չէ»։

Ուկրաինայի օրենսդրության համաձայն՝ ռազմական դրության ժամանակ ընտրությունները, այդ թվում՝ նախագահական և խորհրդարանական, կասեցվում են։ Ռազմական դրությունն Ուկրաինայում հայտարարվել է 2022 թվականի փետրվարին՝ ռուսական ներխուժումից հետո։ Այն պարբերաբար երկարաձգվում է։ Ռազմական դրության պատճառով 2023 թվականի հոկտեմբերի Ռադայի ընտրությունները և 2024 թվականի մարտին խաղաղ ժամանակ կայանալիք նախագահական ընտրությունները չեն անցկացվել։ Ռուսաստանի իշխանությունները շահարկում են այս փաստարկը՝ հայտարարելով, թե Զելենսկին «անօրինական» ղեկավար է։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն