Հայաստանի համար բնապահպանության ոլորտում կարևորագույն փուլի մեկնարկը տրված է․ ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանը

Հայաստանի Հանրապետության համար բնապահպանության ոլորտում կարևորագույն փուլի մեկնարկը տրված է․ ներկայացվել է CoP17-ի պաշտոնական տարբերանշանը: Այս մասին հայտնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

Տարբերանշանի հիմքում ընտրվել է Երևանյան կապտաթիթեռը՝ Հայաստանի լեռնաշխարհին բնորոշ կարմիրգրքյան էնդեմիկ տեսակ։

CoP17-ի վիզուալ ինքնությունը ձևավորված է թիթեռի կենսաշրջանի գաղափարի շուրջ՝ ձու, թրթուր, պատյան և թռիչք, ինչը նույնականացվում է բնական համակարգերի շարունակականության, բազմազանության ու վերականգնման կարողության հետ։

Թիթեռի ուրվագիծը կազմված է 23 գույնից, որոնք համապատասխանում են Կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակներին, ինչպես նաև մեկ հիմնական կապույտ գույնից՝ խորհրդանշելով թիթեռի ինքնությունը։

Գունային կառուցվածքն ընդգծում է համաժողովի հիմնական ուղղվածությունը՝ գործողությունների միջոցով ապահովել բնության կայունությունն ու կենսունակությունը։

CoP17-ի կարգախոսը՝ «Գործելով հանուն բնության», արտացոլում է ընթացիկ բնապահպանական քաղաքականության առանցքը՝ կոչ անելով նախաձեռնություններից անցնել դեպի նպատակային և համակարգված գործողությունների։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն