Գեղարքունիքի պարեկները ապօրինի զենք-զինամթերքի և թմրամիջոցի դեպք են բացահայտել

Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մեքենա․ վարորդը ձերբակալվել է։

Այս մասին հաղորդում է ՆԳՆ ոստիկանությունը․

«Գեղարքունիքի մարզի պարեկները Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 58-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Նիսան» մակնիշի մի մեքենա: Ստուգման ընթացքում վարորդը գրպանից փաթեթներ է նետել։ Նա ձերբակալվել է։

Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչ 34-ամյա վարորդը տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Սևանի բաժին: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մոխրացած հետքերով գլանակ, ինչպես նաև ոտքին ամրացված է եղել վարչական հսկողության սարք։

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Դեպքի վայրում կատարված զննությամբ հայտնաբերվել են ատրճանակ՝ լիցքավորված 3 փամփուշտով, սպիտակ գույնի բյուրեղանման, բուսական և մուգ գույնի փոշենման զանգվածներով փաթեթներ ու 11 դեղահաբ:

Կողբ գյուղի 34-ամյա բնակիչը կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն