Դեսպան Մկրտչյանը ԱՄՆ պաշտոնակցի հետ քննարկել է էներգետիկ անվտանգության ոլորտում համագործակցության հնարավորությունները

Դեկտեմբերի 8-ին դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ էներգետիկայի քարտուղարի՝ միջազգային համագործակցության հարցերով օգնական Թոմի Ջոյսի հետ։

Այս մասին տեղեկացնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:

«Քննարկվել են ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև կնքված էներգետիկ անվտանգության ոլորտում գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի իրականացման համար անհրաժեշտ քայլերը և համագործակցության հետագա հնարավորությունները»,- ասված է հաղորդագրությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն