ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թաիլանդին և Կամբոջային հրադադարի կոչ է արել | armenpress.am

armenpress.am Միացյալ Նահանգները մտահոգված է Թաիլանդի և Կամբոջայի սահմանին լարվածության սրմամբ և կոչ է անում անհապաղ դադարեցնել կրակը։

«Միացյալ Նահանգները մտահոգված է Կամբոջա-Թաիլանդ սահմանին շարունակվող մարտերով և զոհերի թվով։ Երկու կողմերն էլ պետք է անհապաղ դադարեցնեն կրակը, ապահովեն քաղաքացիական բնակչության պաշտպանությունը և վերադառնան Կուալա Լումպուրի խաղաղության համաձայնագրերում նշված դեէսկալացիայի միջոցառումներին»

Այս մասին Х հարթակում գրել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։

Դեկտեմբերի 8-ին Կամբոջայի և Թաիլանդի միջև վերսկսված բախումների համար կողմերից յուրաքանչյուրը մեղադրում է մյուսին։

Կամբոջայի նախկին առաջնորդ Հուն Սենն ասել է, որ իր երկիրը 24 ժամ սպասել է հրադադարի պահպանմանը նախքան գիշերը թաիլանդական ուժերի դեմ հակագրոհներ սկսելը։

Թաիլանդում զինվորական պաշտոնյաները հայտնել են, որ բախումներ են տեղի ունեցել հինգ սահմանային նահանգներում, և շուտով կավարտվի կամբոջացի զինվորներին վտարելու համար Տրատ նահանգում ռազմածովային ուժերի գլխավորած գործողությունը։ Նրանք նշել են, որ Կամբոջան օգտագործում է հրետանի, հրթիռային կայանքներ և ռումբեր նետող անօդաչու թռչող սարքեր՝ թաիլանդական ուժերի դեմ հարձակվելու համար։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն