Վաղարշապատի համայնքապետարանի համագործակցությամբ և Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ, ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի և Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի կողմից իրականացվող «Փախստականների պարենային ապահովությունը և սոցիալ-հոգեբանական բարեկեցությունը Հայաստանում» ծրագրի շրջանակում այսօր հաստատվեց ևս մեկ կարևոր նախաձեռնություն՝ բացվեց Վաղարշապատի սոցիալական աշխատանքի կենտրոնը։
Այս մասին հայտնում է Վաղարշապատի համայնքապետարանը․
«Կենտրոնի նպատակն է ապահովել փախստականների և խոցելի խմբերի աջակցությունը՝ նրանց տրամադրելով սոցիալական, խորհրդատվական և հոգեբանական ծառայություններ, ինչպես նաև նպաստել համայնքային ներառական միջավայրի խթանմանը։
Այս նորաստեղծ հարթակը կընդլայնի տարաբնույթ սոցիալական ծառայությունների մատուցումը՝ ուժեղացնելով համայնքային աջակցությունը և նպաստելով մարդկանց կայուն բարեկեցությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։