Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև ԵՄ-ի համար. Մերց | armenpress.am

armenpress.am Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև Վաշինգտոնում օգոստոսի 8-ին նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև Եվրոպական միության համար:

Այս մասին Գերմանիայի կանցլերը հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում:

‹‹Մենք ուշադիր հետևում ենք Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին՝ մասնավորապես, Հայաստանի ու Ադրբեջանի միջև ընթացող խաղաղության գործընթացին: Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն հնարավորություններ է բացում նաև Եվրոպական միության համար››,-ասել է Մերցը:

Նա նաև ընդգծել է, որ Գերմանիան մեծ սիրով ընդունել է այն հանգամանքը, որ Հայաստանը ցանկանում է շատ ավելի սերտացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն