Ադրբեջանի դեսպանը հայերեն ողջունել է Փաշինյանին ու ասել՝ հուսով ենք, որ ՀՀ սահմանադրության հետ կապված խոչընդոտը կվերացվի | pastinfo.am

pastinfo.am Ադրբեջանի դեսպանը հայերեն ողջունել է Փաշինյանին ու ասել՝  հուսով ենք, որ ՀՀ սահմանադրության հետ կապված խոչընդոտը կվերացվի։

Գերմանիայում Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցությունում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ Ադրբեջանի դեսպանը Փաշինյանին հիշեցրել է Բաքվի նախապայմանի մասին՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու հարցը։

«Ես լիովին համաձայն եմ․ մեր տարածաշրջանում տեղի է ունենում հսկայական վերափոխում, ինչը մի քանի տարի առաջ անհնար էր պատկերացնել։ Սա մեր հարաբերությունների ամենակայուն ու խաղաղ շրջանն է, որին հասել ենք մենք և դուք։ Մենք նաև թեթևացած ենք, որ մեր ապագա սերունդները, թոռները չեն ժառանգի այս ցավոտ ու երկարատև հակամարտությունը և հուսանք՝ մշտապես կապրեն խաղաղության մեջ։ Ադրբեջանը, իհարկե, խաղաղության օրակարգի նախաձեռնողն էր։

Մենք գործելու ենք հստակ և նպատակային։ Մենք կարևոր քայլեր ենք ձեռնարկել և այլ կարևոր քայլեր էլ դեռ ձեռնարկելու ենք՝ հուսանք մոտ ապագայում։ Մենք հույս ունենք, որ Վաշինգտոնում ձեռք բերված պայմանավորվածությունները լիարժեք կիրականացվեն, այդ թվում՝ TRIPP ուղին, որը կապահովի անխոչընդոտ կապակցվածություն Ադրբեջանի և նրա Նախիջևանի շրջանի միջև, ինչը չափազանց կարևոր է։ Ինչ վերաբերում է վերջին խոչընդոտին՝ սահմանադրությանը, մենք հուսով ենք, որ դա ևս կվերացվի, որպեսզի կարողանանք պաշտոնապես ստորագրել խաղաղության համաձայնագիրը»,- ասել է դեսպանը։

Վերջինս հավելել է, որ ներկայում երկու կողմերն ապրում են խաղաղության մեջ, և եթե Գերմանիային ու Ֆրանսիային խաղաղության հասնելու համար պետք էր 18 տարի, ապա Հայաստանն ու Ադրբեջանը դրան հասան 5 տարում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն