news.am Պարտադիր զինվորական ծառայությունից և վարժական հավաքներից կաշառքի դիմաց ազատվելու դեպքերի առթիվ քննվող քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 6 անձ, այդ թվում՝ ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական կոմիսարիատի աշխատակից և բժշկական հանձնաժողովի անդամ։ Այս մասին NEWS.am—ի հետ զրույցում հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։
«Վերջիններս մեղադրվում են խոշոր չափերով կաշառք ստանալու և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ։ ՊՆ աշխատակցի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,–ասացին Կոմիտեից։