Արցախից տեղահանված 25 հազար ընտանիքներից ընդամենը 1500-ն են բնակարան ձեռք բերել․ Ստեփանյան | pastinfo.am

pastinfo.am  Հայաստանի կառավարության կողմից սոցիալական աջակցության ծավալի ու շահառուների թվի կրճատումը խորացրել է արցախցիների սոցիալական ծանր իրադրությունը։ Այս մասին Արցախի խորհրդարանական լսումներում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ գոյություն ունի բնակարանով ապահովման պետական աջակցության ծրագիր, որը ցավոք սրտի, այսօրվա դրույթներով ու ձևով չի համապատասխանում տեղահանվածների բնակարանային կարիքներին։ Նրա դիտարկմամբ՝ երկու տարի անց տեղահանված 25 հազար ընտանիքներից այդ ծրագրի միջոցով կարողացել են բնակարան ձեռք բերել ընդամենը 1500-ը, չնայած որոշակի փոփոխություններից հետո ծրագրին դիմելիության ցուցանիշը բարձրացրել է։

«Նոյեմբերի 20-ի դրությամբ հավասատագիր կոչվածից ստացել է 3500 ընտանիք, որից 1500-ն է կարողացել իրացնել այն, ըստ էության բնակարանի տեր դառնալ, կեցության հարցը լուծել։ Այս թվերը ցույց են տալիս, որ մարդիկ հավաստագիր ստանալուց հետո էլ չեն կարողանում բնակարան ձեռք բերել ու կեցության հարց լուծել»,-ասաց Ստեփանյանը։ Ավելին, այն համայնքներում,  որտեղ հավաստագրի արժեքը մեծացել է, թանկացել է նաև անշարժ գույքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն