«Փոքր քայլերով և խաղաղություն հաստատելով». Փաշինյանը խոսել է Բաքվի բանտերում պահվող հայ գերիների վերադարձի մասին | azatutyun.am

azatutyun.am  «Զգայուն հարց է սա, մեր դիրքորոշումը հետևյալն է, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան՝ հակամարտության մթնոլորտում», – նախօրեին Գերմանիայուն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով Արտաքին հարաբերությունների գերմանական ընկերակցության քննարկման մասնակիցներից մեկի հարցին:

«Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ հասցեագրել այս խնդիրը: Բայց քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը: Դա է մեր դիրքորշումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես : Դա է մեր ընկալումը», – ասել է Փաշինյանը:

Բաքվի բանտերում 23 հայ գերի կա, նրանցից 7-ն արդեն դատապարտվել են երկարատև ազատազրկումների, իսկ 16-ի դատերը, այդ թվում՝ Արցախ ռազմաքաղաքական ղեկավարությանը, ավարտին են մոտենում, մեծ մասին սպառնում է ցմահ ազատազրկում, Ադրբեջանը նրանց մեղադրում է ծանր հանցանքների մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն