Հայաստանը կընդունի ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-17 առաջնության 10-րդ խմբի հանդիպումները

Շվեյցարական Նիոնում կայացել է ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի 2026/27 մրցաշրջանի Մ-17 առաջնության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ-ից:

Մեր ընտրանին ընդգրկված է 10-րդ խմբում, որտեղ կմրցի Ֆրանսիայի, Իտալիայի և Լյուքսեմբուրգի հասակակիցների հետ։ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ 10-րդ խմբի հանդիպումները կկայանան Հայաստանում։

Խմբում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան A լիգայի երկրորդ փուլ: Մյուսները կխաղան B լիգայի երկրորդ փուլում։ Հանդիպումները կկայանան 2026 թվականի նոյեմբերի 11-17-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն