hetq.am ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց բողոքի ակցիա իրականացրեց՝ Բաքվում անօրինաբար պահվող հայ գերիների ոտնահարված իրավունքների վրա ուշադրությունը սևեռելու նպատակով։
Բողոքի ակցիայի մասնակիցները ՄԱԿ-ից պահանջում են ձևավորել անկախ, անաչառ հրապարակային դիտորդական առաքելություն Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիների իրական դրությունը պարզելու և այն հրապարակային դարձնելու համար։ Պահանջներից մեկը նաև այն էր, որ ՄԱԿ-ը գործադրի հստակ մեխանիզմներ՝ միջազգային կազմակերպությունների մուտքը Բաքվի բանտեր անխոչընդոտ ապահովելու համար։
Ակցիայի շրջանակում երիտասարդները նամակ են փոխանցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝ պահանջելով հետևողականություն, գործուն մեխանիզմների կիրառում, Բաքվի վրա ճնշումներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների անխոչընդոտ մուտք Բաքվի բանտեր ապահովել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ն աշխարհում նշվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության օր։

