ՀՀ վարչապետն այցելել է Գերմանիայում ՀՀ դեսպանություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպանություն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հայտարարության։
Վարչապետը դեսպան Վիկտոր Ենգիբարյանի ուղեկցությամբ շրջել է դեսպանությունում, շփվել աշխատակազմի հետ:
Վիկտոր Ենգիբարյանը մանրամասներ է ներկայացրել դեսպանության գործունեության, Գերմանիայի Կառավարության հետ համագործակցության ընթացքի վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն