Նիկոլ Փաշինյան ն այցելել է EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բեռլինում այցելել է EUREF Campus Berlin գիտական և տեխնոլոգիական կենտրոն: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տարածած հայտարարությունից։

Վարչապետին է ներկայացվել էներգաարդյունավետության ապահովման ուղղությամբ գիտական զարգացումներն ու տեխնոլոգիական նորարարությունները, ջրի արդյունավետ կառավարման ուղղությամբ իրականացվող ծրագրերը:

Նշվել է, որ կենտրոնը համագործակցում է ինչպես գերմանական, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ: Կենտրոնի ղեկավարները պատրաստակամություն են հայտնել համագործակցել նաև ՀՀ Կառավարության հետ՝ իրականացնելով փորձի փոխանակում և նպաստելով մեր երկրում էներգետիկայի ոլորտում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրմանը:

Վարչապետը կարևորել է երկկողմ համագործակցությունը և նշել, որ այլընտրանքային էներգիայի զարգացումը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից մեկն է:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն