Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա | armenpress.am

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գերմանիա կատարած պաշտոնական այցից հետո մեկնում է Մոսկվա։ Այս մասին ՀՀ վարչապետը հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

«Մեկնում եմ Մոսկվա, որտեղ պետք է մասնակցենք Եվրասիական տնտեսական միության միջկառավարական խորհրդի նիստին։ Հիմա մենք մի կողմից խորացնում ենք մեր հարաբերությունները Եվրամիության հետ, մյուս կողմից այստեղից մեկնում եմ Մոսկվա։ Դիսկոմֆորտ չկա։ Ընդհակառակը, ավելին ասեմ, շատ հետաքրքիր բաներ են տեղի ունենում Հայաստանում, երբ մենք ասում ենք՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականություն, որի մասին ժամանակին ասում էին, որ դա անհնար է», – ասաց Նիկոլ Փաշինյանը:

Նա հիշեցրեց, թե ընթացիկ քանի երկրներում է եղել՝ Ռուսաստան, Չինաստան, Ճապոնիա, Թուրքիա, Ֆրանսիա, Գերմանիա, Վրաստան և այլն։ Նա ընդգծեց, որ հենց դա է բալանսավորված ու բալանսավորման արտաքին քաղաքականությունը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն