Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, հանդիպել գործարարների հետ

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Համբուրգի առևտրի պալատ, որտեղ հանդիպում է ունեցել տեղի գործարարների հետ: Այս մասին հայտնում են վարչապետի աշխատակազմից։

Համբուրգի առևտրի պալատի գլխավոր գործադիր տնօրեն Մալթե Հեյնին նշել է, որ տեղի գործարարները շահագրգիռ են ծանոթանալ Հայաստանում տնտեսության տարբեր ոլորտներում առկա հնարավորություններին:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Վաշինգտոնում օգոստոսի 8-ին Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հնարավորություններ է բացում ներդրումների իրականացման ուղղությամբ: Երկրի ղեկավարն անդրադարձել է տարածաշրջանային հաղորդուղիների ապաշրջափակման հնարավորություններին: Վարչապետը միաժամանակ հավելել է, որ ՀՀ Կառավարությունը հետևողական բարեփոխումներ է իրականացնում բիզնես միջավայրի բարելավման, տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման, ներդրումների ներգրավման նպատակով:

Հանդիպման ընթացքում վարչապետը պատասխանել է նաև գործարարներին հետաքրքրող տարբեր հարցերի:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն