Համոզված եմ՝ առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան Հայաստան. Փաշինյան | azatutyun.am

azatutyun.am։ Համոզված եմ՝ առաջիկայում ադրբեջանական պատվիրակություններ կգան Հայաստան, Համբուրգում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Հայաստանի կառավարության ղեկավարն ընդգծեց՝ բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքականությունն իրականություն է:

«2021 թվականի կառավարության ծրագրում հատուկ բաժին կա տարածաշրջանացում. ես այս տարի մեր հարևան բոլոր երկրների ղեկավարների հետ ունեցել եմ հանդիպումներ և շփումներ։ Ընդ որում՝ աշխատանքային կամ պաշտոնական այցի…, ոտքի վրայի խոսակցություններ էլ են եղել, բայց նաև աշխատանքային և պաշտոնական այցերի շրջանակներում։ Այս տարի արդեն մեր երկու պաշտոնական պատվիրակություն Ադրբեջան է մեկնել։ Առաջիկայում նաև համոզված եմ ադրբեջանական պատվիրակություններ կգան։ Այս տարի Ադրբեջանով գնացք է մտել Հայաստանի Հանրապետություն։ Ես մամուլում կարդում եմ, որ քննարկվում է նաև նավթամթերքի ներկրման հարցը, այսինքն սա բալանսավորման և բալանսավորված արտաքին քաղաքականություն է, որտեղ մենք, ի վերջո, ունենք հաջողություն։ Ինչի՞ ենք այդ հաջողությունից ուզում հրաժարվել, պետք է այս հաջողությունը զարգացնել», – նշել է վարչապետ Փաշինյանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն