Վարչապետի որոշմամբ ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել

ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ վարչապետի որոշմամբ՝ ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ է ստեղծվել։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ և 16-րդ մասերով և Հայաստանի Հանրապետության
կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշման հավելվածի
130-րդ կետով`
1. Ճանապարհային երթևեկության կարգավորման և խցանումների հաղթահարման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ:
2. Հաստատել միջգերատեսչական աշխատանքային խմբի կազմը` համաձայն հավելվածի:
3. Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին՝ կատարած
աշխատանքների արդյունքների վերաբերյալ`
1) 15-օրյա պարբերականությամբ զեկուցել Հայաստանի Հանրապետության
վարչապետին.
2) 1-ամսյա պարբերականությամբ իրականացնել լայնածավալ հանրային
իրազեկում և լուսաբանում:
2
4. Սահմանել, որ միջգերատեսչական աշխատանքային խումբը, անհրաժեշտության դեպքում, կարող է ստեղծել մասնագիտական աշխատանքային խմբեր»,- ասված է որոշման մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն