news.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնել է Թաիլանդի և Կամբոջայի ղեկավարության հետ զրուցելու իր մտադրության մասին՝ երկու երկրների միջև հակամարտությունը կարգավորելու նպատակով։
«Նրանք ունեն երկու հրաշալի առաջնորդներ, երկու հրաշալի մարդիկ։ Ես վաղը (դեկտեմբերի 11-ին, Վաշինգտոնի ժամանակով) նրանց հետ հեռախոսազրույց ունեմ նախատեսված», – ասել է նա։
Թրամփը նշել է, որ նախկինում կարողացել է լուծել այս խնդիրը և հետևաբար, իր կարծիքով, հիմա դա կանի «բավականին արագ» կերպով։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ նախատեսում է դադարեցնել Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված հակամարտությունը։
Թաիլանդի և Կամբոջայի միջև սահմանային բախումները սկսվել են 2025 թվականի դեկտեմբերի 8-ին։ Թաիլանդը մեղադրել է Կամբոջային Բուրիրամ նահանգի քաղաքացիական շրջանների վրա հարձակվելու համար, իսկ այնուհետև հրաժարվել է բանակցություններից և որոշել է անցկացնել նոր ռազմական գործողություններ։