Անահիտ Ավանեսյանը չի բացառում Միքայել սրբազանի վիրահատության կազմակերպումը | arm.sputniknews.ru

arm.sputniknews.ru։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը չբացառեց Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի վիրահատության հնարավորությունը։ Նա այսօր լրագրողների հետ զրույցում նշեց, որ սրբազանի պաշտպանների կողմից դիմումը ստացել է։

«Իհարկե, կարող է, ինչո՞ւ հնարավոր չեմ համարում»,– վիրահատության հնարավորության հարցին ի պատասխան ասաց նա։

Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել էր, որ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն անհապաղ վիրահատության կարիք ունի։ Բացի այդ, նա նշել էր, որ այդ առնչությամբ սրբազանի փաստաբանի դիմումը չեն ընդունում` բյուրոկրատական քաշքշուկ են ստեղծում։

Ավանեսյանը նշեց՝ առողջապահության նախարարությունը նախկինում Միքայել սրբազանի առողջության հետ կապված դիմումը չի մերժել։

«Նախորդ անգամ դիմում չենք ստացել, որը համապատասխանի ընթացակարգին։ Դիմումը պետք է լինի պատշաճ ընթացակարգերին համապատասխան, որ համապատասխան ընթացք տրվի»,– ավելացրեց Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ անազատության մեջ գտնվող բոլոր անձինք հավասար են օգտվում անհրաժեշտ բուժօգնությունից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն