Ուկրաինական կարգավորման ծրագրի ընթացիկ տարբերակին մենք դեռ ծանոթ չենք. Լավրով | azatutyun.am

azatutyun.am։ «Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրի ընթացիկ բովանդակությանը մենք դեռ ծանոթ չենք», – այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Նրա խոսքով` ռուսական կողմը Վաշինգտոնի հետ բանակցում է՝ «երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու նպատակադրմամբ»։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԵՄ ներկայացուցիչները այլ նպատակներ են հետապնդում։

«Արևմտյան Եվրոպան մտածում է բացառապես կրակի դադարեցման մասին։ Նրանց համոզմամբ, դա հնարավորություն կտա փոքր-ինչ շունչ քաշել և կրկին Զելենսկու վարչակազմին պատրաստել Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմին»,-հայտարարել է Լավրովը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն