Վայոց ձորի պարեկները ապօրինի ձկնորսության դեպք են բացահայտել

Վայոց ձորի մարզի պարեկները դեկտեմբերի 10-ին Երևան-Մեղրի ճանապարհի 116-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են «Միցուբիշի» մակնիշի մի մեքենա: Սրահի արտաքին զննությամբ հայտնաբերել են ձուկ որսալու համար նախատեսված էլեկտրահարող սարք և կողակ տեսակի ձկներով պոլիէթիլենային պարկ։

34-ամյա վարորդը ձերբակալվել և տեղափոխվել է Համայնքային ոստիկանության Եղեգնաձորի բաժին, իսկ մեքենան՝ պահպանվող հատուկ տարածք:

Պարզվել է, որ Եղեգնաձորի բնակիչ 34-ամյա երիտասարդը մոտ 8 կգ ձուկը էլեկտրահարող սարքի գործադրմամբ որսացել էր Արփա գետից: Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն