Երևանի ավագանիում ՔՊ-ն նոր անդամ ունի

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 11-ի արտահերթ նիստում Երևանի ավագանու անդամին մանդատ է տրամադրել։

Այս մասին հաղորդում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

«Հանձնաժողովը ստացել է Երևանի քաղաքապետի արձանագրությունն առ այն, որ Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Կիմա Աբրահամյանի լիազորությունները վաղաժամկետ դադարել են։

Կուսակցության ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Արման Մովսեսի Լազրյանը նոտարական կարգով վավերացված ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Այսպիսով, մանդատը տրվել է  Խորեն Գեւորգի Հովհաննիսյանին»,-ասված է հաղորդագրության մեջ։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն