«Մենք պետք է պատրաստ լինենք այնպիսի պատերազմի, որ տեսել են մեր պապերը». Ռյուտե | azatutyun.am

azatutyun.am    Պետք է պատրաստ լինենք այնպիսի պատերազմի, որ «տեսել են մեր պապերը», այսօր Բեռլինում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն։

Նրա խոսքով՝ դրանից խուսափելու միակ ձևը պաշտպանական ծախսերի կտրուկ մեծացումն է։

«Ռուսաստանի հաջորդ թիրախը մենք ենք։ Շատերը, սակայն, չեն հասկանում դա և չեն զգում, թե որքան լուրջ է այս վտանգը, շատերին էլ թվում է, թե ժամանակը մեր օգտին է աշխատում»,- ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի ղեկավարը։

Ռյուտեի պնդմամբ՝ Ռուսաստանը կարող է ՆԱՏՕ-ի դեմ ռազմական ուժ կիրառել արդեն առաջիկա հինգ տարիների ընթացքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն