Բուլղարիայի կառավարությունը հրաժարական է ներկայացրել | azatutyun.am

azatutyun.am

Բուլղարիայի վարչապետ Ռոսեն Ժելյազկովն այսօր հայտարարել է երկրի կառավարության հրաժարականի մասին։ Այս որոշումը կայացվել է երկրում ընթացող բողոքի ակցիաների ֆոնին և այսօր երեկոյան խորհրդարանում սպասվող քվեարկությունից ժամեր առաջ։

Բուլղարիայի խորհրդարանը պատրաստվում էր քննարկել կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը։

Շաբաթասկզբին մեկնարկած բողոքի ակցիաների մասնակիցները պահանջում էին չհաստատել 2026 թվականի պետական բյուջեի նախագիծը, որով նախատեսվում էր կտրուկ բարձրացնել շարքային քաղաքացիներից գանձվող հարկերի ծավալը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն