Դեկտեմբերի 11-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Բելգիայի, Նիդերլանդների և Լյուքսեմբուրգի Արտաքին գործերի նախարարությունների քաղաքական տնօրեններին:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ Անվտանգության խորհուրդը։
«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Բենիլյուքսի երկրների միջև առկա հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային վերջին զարգացումներին, որի շրջանակում Արմեն Գրիգորյանը ներկայացրել է անվտանգային իրավիճակը»,- ասված է հաղորդագրության մեջ։