Բաքվում ՆԱՏՕ-ի համակարգող դեսպանատան հիմնական առաքելությունն է՝ աջակցել ՆԱՏՕ-ի գործընկերային գործունեությանը և հասարակական գործերի նախաձեռնություններին ընդունող երկրի հետ։ Այս մասին հայտարարել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Յուրայ Բլանարն ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում։
«Չնայած Ադրբեջանը չի ձգտում ՆԱՏՕ-ին անդամակցության, այն Դաշինքի կարևոր գործընկեր է, մասնավորապես, այն գործնական ներդրում է ունենում այնպիսի գործողություններում և առաքելություններում, ինչպիսին է ISAF-ը, ինչը նվազեցնում է ՆԱՏՕ-ի բեռը տարածաշրջանում»,- նշել է նա:
Ըստ Բլանարի՝ Ադրբեջանը ցուցաբերում է աճող հետաքրքրություն ՆԱՏՕ-ի չափանիշներին մոտենալու հարցում և հետաքրքրված է ծրագրերի լայն շրջանակով, ներառյալ՝ կրթությունը, կարողությունների զարգացումը, էներգետիկ անվտանգությունը, հիբրիդային պատերազմի դեմ պայքարը և գիտական համագործակցությունը։
Նա նաև ասել է, որ Ադրբեջանն արժեքավոր գործնական փորձ ունի Սլովակիայի զինված ուժերի զինանոցում որոշակի տեսակի զենքի և ռազմական տեխնիկայի օգտագործման գործում:
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։