Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց «Լեգիային» ու ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր | factor.am

factor.am։ Կոնֆերենցիաների լիգայի 5-րդ տուրում Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր «Նոան» 2:1 հաշվով կամային հաղթանակի հասավ լեհական «Լեգիայի» նկատմամբ ու ժամկետից շուտ ապահովեց փլեյ-օֆֆի ուղեգիր։

Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում կայացած հանդիպման հաշիվը երրորդ րոպեին բացեց «Լեգիայի» դանիացի հարձակվող Միլետա Ռայովիչը` օգտվելով «Նոայի» պաշտպանի ու դարպասապահի անհամաձայնեցված գործողությունից։ Առաջին խաղակեսում երկու թիմերն էլ ունեցան գոլային պահեր, բայց դարպասի այլ գրավում չարձանագրվեց։

Ընդմիջումից հետո դաշտի տերերն ավելի ակտիվ էին և 57-րդ րոպեին հավասարեցրին հաշիվը: Աչքի ընկավ բրազիլացի հարձակվող Մատեուս Այաշը։

Երկրորդ խաղակեսում «Նոան» ուներ խաղային առավելություն, որը գոլի վերածեց 84-րդ րոպեին։ Հաղթական գոլի հեղինակ դարձավ Նարդին Մուլահուսեյնովիչը, որը նաև գոլային փոխանցում էր կատարել Մատեուս Այաշին։ Բոսնիացի հարձակվողը Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ մրցաշրջանում գոլ խփեց 5-րդ խաղում անընդմեջ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն