factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախօրեին լրագրողներին ասել է, որ Ռուսաստանին տարածքային հնարավոր զիջումների հարցը պետք է որոշի ուկրաինացի ժողովուրդը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։
«Ես կարծում եմ, որ ուկրաինացի ժողովուրդը կպատասխանի այս հարցին։ Անկախ նրանից՝ ընտրություններ են, թե հանրաքվե, ուկրաինացի ժողովուրդը պետք է արտահայտի իր դիրքորոշումը», – ասել է նա։
Զելենսկին նաև հաստատել է, որ Կիևն ԱՄՆ-ին է ուղարկել «խաղաղության պլանի» թարմացված տարբերակը։ Նա նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն պնդում է երկրի արևելքում ռուս և ուկրաինական զորքերի միջև ապառազմականացված «ազատ տնտեսական գոտի» ստեղծելու գաղափարը՝ որպես կարգավորման մաս։
«Նրանք տեսնում են, որ ուկրաինական զորքերը լքում են Դոնեցկի մարզը, և ենթադրյալ փոխզիջումն այն է, որ ռուսական զորքերը չեն մտնի այս տարածք։ Նրանք չգիտեն, թե ով է կառավարելու այդ տարածքը, որն արդեն անվանում են «ազատ տնտեսական գոտի» կամ «ապառազմականացված գոտի», – լրագրողներին ասել է Զելենսկին։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։